Մեռանք հեռանալով․ տարին մի անգամ հրաժարական ենք տալիս, նորից ընտրվում ենք․ Ալեն Սիմոնյան

Մեռանք հեռանալով․ տարին մի անգամ հրաժարական ենք տալիս, նորից ընտրվում ենք․ ի պատասխան ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Իր խոսքում Մինասյանը նշել էր, որ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և հերթական անգամ բարդում է իր պարտականությունը Ռուսաստանի վրա։

«Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարությունը սկզբից ամոթով, բայց հետո հպարտությամբ էիք հիշատակում ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, այլընտրանքային ճանապարհը Լաչինի, ձեր իշխանությունն է ստանձնել պարտավորություն լինել Արցախի երաշխավորը»,-նշեց նա։

«Հիմա եկել եք այստեղ լոլոներ եք կարդում, թե գնացեք ռուսներից պահանջեք։ Ռուսներից էլ պետք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք, Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին։ Հիմա արտաքին հետախուզական ծառայություն եք ստեղծում, ՊՊԾ-ն եք հանում տանում, թե սուլթանական-իշխանական համակարգ եք ստեղծում մեկ անձի շուրջ։ Դա ոչ մի ձև չի կարող փարատել այն մտահոգությունը, որ Արցախը շրջափակման մեջ է։ Անվտանգության երաշխավորության ստանձնումն ի դեպ դուք ինքներդ եք գրել, ձեր ծրագրում եք գրել։ ԱԽ գրասենյակի գործողությունների ծրագրում գրված է Արցախի հանրապետության իրավունքների պաշտպանություն։ Բոլոր երկրներում էլ, իսկ առավել ևս Հայաստանի և Արցախի թիվ մեկ պատասխանատուն դուք եք»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ 2 ու կես ամիս է հարցադրումներ են ուղարկել իշխանությանը, բայց մինչև հիմա պատասխան չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել