Մի բան կարաք անեք․ կարաք գնաք, ով էլ գա՝ ավելի լավը կանի․ Գեղամ Մանուկյանը՝ իշխանությանը

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը։

Նա նշեց, որ արդեն 9-րդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է։

«Արդեն 9-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, բլոկադայի մեջ է, իշխանությունը թևերն է թոթում, ասում է՝ ինչ անեմ, հո մենք չենք փակել, ասում են ու շարունակում են իրենց առօրյա կյանքը՝ անհոգ, նախատոնական, հարսանիքներում ու թշնամու կրակի տակ հայտնված երբեմնի առողջարաններում ժողով անելով։ Բա ո՞վ է փակել, ասում են ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ Ուրեմն տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետ, որտեղ ասում էիք Հայաստանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը մինչև 2020թ․ նոյեմբերի 15-ը, Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ․-ի դեկտեմբերի 1-ը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Արմեն Գրիգորյանը ընդդիմությանն ասում է գնացեք ռուսներին համոզեք, «բա մենք ինչ անենք, մեկ բան կարող եք անել, կարող եք գնալ, ով էլ գա ավելի լավ կանի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել