Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ԲԴԽ-116-Ո-386 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոհար ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: