Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 19-ին 11 հրամանագիր է ստորագրել, որոնցով դատավորներ են նշանակվել։
Այսպիսով՝
- Արտուր Հարությունյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Էդգար Մանասյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Գուրգեն Քոթանջյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Միքայել Գրիգորյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Ալլա Քյուրքչյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Անի Երիջանյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Գոհար Գրիգորյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Գոհար Կոստանյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Ժենյա Նազարյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Նարինե Անանյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Սյուզաննա Պողոսյանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։