Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:
«Այդ իսկ պատճառով մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց է՝ արդյոք երեխան կկարողանա՞ այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասաց Կարեն Մելքումյանը:
Հավելենք, որ ինչպես արդեն հայտել ենք, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով 1960 թվականին ծնված տղամարդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:
—————
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպոր