Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հայտնած տվյալների համաձայն՝ պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն: