Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է և տեսանյութ ներկայացրել․
«Երևանը բաժանվել է 2 կլիմայական գոտիների։ Ցածրադիր մասում մառախուղ` +2 աստիճան, բարձրադիր մասում արև` +8 աստիճան»։
Նշենք, որ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։