ԵՄ դիտորդական խումբն այսօր գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա մասնավորապես նշել է․
«Շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ԵՄ պարեկը դիտարկում է դեպի Լաչինի միջանցք տանող ճանապարհը: Այդ ժամանակ պարեկը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական խումբն այսօր գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում` բացառապես ՀՀ տարածքում և միջանցք չի մտել»։