Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին:
Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: