Պոլիտեխնիկում կկառուցվի 30 կՎտ հզորությամբ ՖՎ կայան։ Այս մասին հայտնում է ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Այսօր Հայաստանում Բուլղարիայի հանրապետության դեսպանատանը Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Կալին Վասիլև Անաստասովի հետ ստորագրել ենք դրամաշնորհային պայմանագիր:
Համաձայն որի Բուլղարիայի Կառավարությունը «Կրթության որակի բարձարցումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին կայանի կառուցման ծրագրին:
Առանձնակին այն է, որ ողջ կայանը նախգծվելու և կառուցվելու է մեր մասնագիտական թիմի (գիտնականներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և տեխնիկական աշխատակիցներ) կողմից:
Ծրագրի շրջանակներում նախագծվող և կառուցվող ՖՎ կայանը կապահովի կայուն, անկախ, 0 արտանետումներով և անվճար էլեկտրական էներգիա, կնպաստի աշխատանքային մասնագիտական թիմի կոմպետենցիաների զարգացմանը, ինչպես նաև կօգտագործվի ուսումնական և գիտական գործընթացում»,-նշել է նա։

