Ինչպես և կանխատեսել էի՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ընդլայնում է իր ակցիան: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Խնդրում եմ մեր լրատվականներին չտարածել չստուգված լուրեր միջանցքի բացման մասին: Վստահ եմ, երբ նման բան լինի, Արցախի իշխանությունները կամ տեղեկատվական շտաբը կտեղեկացնեն այդ մասին հավուր պատշաճի: Արդեն երևում է, որ սկսել են օպերատիվ տեղեկություն տրամադրել իրադրության մասին։ Կարիք չկա դաշտը լցնել ապատեղեկատվությամբ»,-նշել է նա:
Նշենք, որ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։
«Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,-նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։