Ազգային ժողովինախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»:
Օրակարգում 11 հարց է ընդգրկված։