Գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:

Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:

Խաղաղություն մեր երկրին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել