Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Նշված առևտրի կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: 18-ամյա տուժողը հաղորդում տվեց, որ օգտվելով իր անուշադրություից՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է «Այֆոնը»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: