Էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Այս մասին հայտնում է նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում հանրապետության տարածքից նկատվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում և վաճառվում են վերոհիշյալ կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) առանձնացնելու նպատակով։
Մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ-ից այդ ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 81481,0 հազ․ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ՌԴ՝ 80716,0 հազար դոլար, Լիտվա՝ 335,0 հազ․ դոլար և Գերմանիա՝ 204,0 հազ. դոլար, 2021 թ.՝ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է կազմել է 732,0 հազ․դոլար, այդ թվում՝ Լիտվա՝ 479,0 հազ. դոլար ՌԴ՝ 157,0 հազ. դոլար, ԱՄՆ՝ 80,0 հազ. դոլար։
Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի նաև խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակման համար օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։