Կանխվել է ձիու մսի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի բնակչին: Վերջինս հայտարարել է, թե միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար, սակայն Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ վաճառող, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Տրվել է հայտնաբերված ձիու մսեղիքը 10-օրյա ժամկետում օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել