Դեկտեմբերի 14-ին ժամը 20-44-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում հրդեհ է բռնկվել։
Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհ չկա, բալոնի գազն է արտահոսել։ Փրկարարները այն տեղափոխել են անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին գազի բալոնները օգտագործելիս լինել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, անսարքության դեպքում դիմել համապատասխան մասնագետների օգնությանը։ Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112 /047/ 94-09-11»,- նշվում է հաղորդագրության մեջ։