Անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել. Մովսես Արիստակեսյանը՝ եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգի մասին

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ներդրվող համակարգի վերաբերյալ անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել:

«e-draft-ում այս օրինագծերը նայել է 1221 հոգի, առաջարկություն է ներկայացրել մեկ հոգի, կողմ է քվեարկել 4 հոգի, դեմ է քվեարկել 8 հոգի: Ընդ որում՝ ԱԺ-ում անցկացրած լսումների ժամանակ մասնագիտական կառույցները տվել են բավականին լավ առաջարկներ, մենք չգիտենք՝ ինչպես ենք դրանք արտահայտնվել 1-ից-2 լսումների ընթացքում, բայց շատ կարևոր էր այս քննարկումը»,-ասաց նա:

Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ հարկային բարեփոխումներն իրականանան հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներին համապատասխան:

«Այս համակարգը ներդրվում է այն պարագայում, երբ երկրում հարկային օրենսգրքի սկզբունքներին հակառակ ներդրվեց եկամտահարկի համահարթ ռեժիմը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ըներդնել Հայաս­­տանի Հան­րա­պե­տության ռեզի­դենտ հան­­դիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝  հաշվետու տարվա ընթաց­քում եկա­մուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, հաշվետու տարվա ընթաց­քում միայն հարկային գործակալների կողմից եկա­մուտ ստա­ցած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղա­նա­կով պետք է լրացվի հարկային մար­մնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հար­կա­յին գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղե­կատ­վությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշ­վետու ժամա­նա­կա­շր­ջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել