Ռուսաստանը պետք է հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։ Այս մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե այս քայլով Ադրբեջանը, Թուրքիան, երրորդ երկրները փորձում են Ռուսաստանին ամբողջությամբ հեղինակազրկել, ապա դա խնդրի միայն մի կողմն է, իսկ հայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է։

Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է տեղից վերջապես շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույսի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել