Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնում ենք, որ փայտով կամ էլեկտրաեներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»,-նշվում է հայտարարության մեջ: