Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել արցախցիներին խնայել էներգիան, քանի որ ճգնաժամն այօր արդեն իրականությունը է։
«Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի, պետք է ամեն ինչ անենք, որ այս վիճակում ցույց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք ընդիմանում մարտահրավերներին և չենք վախենում ոչ մեկից։ Այո, ծանր է լինելու։ Բայց մենք անցնելու են այս ամենի միջով և հաղթելու ենք»,-նշեց պետնախարարը։
Վարդանյանը հայտնեց նաև, որ վաղվանից Ացախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի` վառելիքի խնայողության նպատակով։
«Մենք չգիտենք, թե որքան ժամանակ է այս իրավիճակը շարունակվելու, պետք է խնայողական լինենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը և տեսնի Ադրբեջանի իրական դեմքը։ Պետք է հասկանան, որ իրենց հետ ապրելն անհնարին է»,-նշեց նա։
Ռուբեն Վարդանյանը քաղաքացիներին կոչ արեց ուժեղ լինել, հավատալ, որ միասին կարող են այս իրավիճակը հաղթահարել․ «Սա նրանց մեծ սխալն էր։ Նրանք ցույց են տալիս, որ իրենց միանալ, միասին ապրել չի ստացվելու։ Պատրաստ եղեք պայքարի»։