Արցախի պաշտոնյաները նույնպես չեն կարողանում ետ վերադառնալ․ հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ասուլիսը

Երևանում՝ Արմենպրեսի մամուլի ակումբում տեղի է ունենում Արցախի արտգործ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի մամուլի ասուլիսը՝ ադրբեջանական հերթական ահաբեկչության և Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել