Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի անհատ ձեռներեց հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 3-ի ցերեկը Բագրատունյաց պողոտայի հասցեում աշխատանքի ընդունվելու եկած երիտասարդը վերցրել էր «Յամահա» մոպեդը, սակայն չարաշահելով իր վստահությունը և խաբությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել է 28-ամյա երիտասարդին:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Հափշտակված մոպեդը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: