Շիրակի մարզի օդանավակայանին մոտ ընկած հատվածում նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։

«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:

«Չոր նավահանգիստի» վերաբերյալ նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/5145

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել