Դեկտեմբերի 13-ը Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օրն է

Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ:

Ս. Պողիկարպոս Հայրապետը ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»:

166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են: Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել