Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած բողոքները վկայում են որոշ բուժհաստատություններում անձնակազմի աշխատանքային ժամերին ոչ պատշաճ ներկայանալու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Վերջերս ինքս եմ ականատես եղել նման դեպքի։
Նաեւ իմ անձնական ուսումնասիրությունները փաստել են, որ ենթակա մի քանի ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում առկա են աշխատակիցների անհամապատասխանություններ։
Վերոգրյալից ելնելով՝ վաղվանից իմ հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերն այցելություններ են իրականացնելու բուժհաստատություններ, դպրոցներ եւ այլ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով։
Ցանկացած խախտմանը հաջորդելու է հստակ իրավական հետեւանք»,-նշել է նա։