Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Ժաննա Անդրեասյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2020-ի մարտի 5-ին։
Կենսագրական տվյալներ
Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում
Կրթությունը
1998-2002 Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)
2002-2004 Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (մագիստրատուրա)
2004-2008-Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
Աշխատանքային փորձը
1997-2002 թթ. «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթ, թղթակից
2003 -2004 թթ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, սոցիալական գնահատման օգնական
2004-2010 թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ
2010-2012 թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար
2012-2017թթ․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար
2017-2019 թթ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ
2004-2020 թթ. Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս
2018-2019 թթ. Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս
2019-2020 թթ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2020 թ. մարտի 5-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ