Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերությունից ստացել է 2023 թվականի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ վարչական շրջանների։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Խնդրանքս է մեր վարչական շրջանների ղեկավարներին՝ ամենայն խստությամբ հետևել գրաֆիկին, ճնշումներին, բազմաբնակարան, բազմահարկ շենքերից ստացված ոբոլոր բողոքներին։ Բողքոները կուտակել, ներկայացնել Կոմունալ վարչություն, մենք կներկայացնենք «Վեոլիա ջուր» ընկերություն։ Այն, ինչ իներցիայով փորձում են շարունակել՝ անթույլատրելի է։ Մենք մեր ինֆորմացիան մշակելուց հետո կքննարկենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ, հարկ եղած դեպքում հարցը կներկայացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-ասաց Կամո Արեյանը։