Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Գուրգեն Քոթանջյանին առաջարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Գուրգեն Քոթանջյանին առաջարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»: