Երևանում սպասվում է անձրև և մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել