Նախարարը հաստատել է դպրոցների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները՝ համաձայն հավելվածի։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանը ուժի մեջ է մտնելու 2023-ի սեպտեմբերի 1-ին։

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

1. Սույն հավելվածով հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1481-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություններ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները։

2․ Հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հետևյալն են․

1) ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (այսուհետև՝ դրույքաչափ)) հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) նկատմամբ կիրառելով 1,152 գործակիցը, ընդ որում, բազմահամակազմ ուսումնական խմբում դասավանդման համար ուսուցիչը լրացուցիչ վարձատրվում է`

ա․ երկու դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 50 տոկոսի չափով,

բ․ երեք դասարանի միավորման դեպքում` ստանալով լրավճար դրույքաչափի 75 տոկոսի չափով,

2) ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․

ա․ մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսին,

բ․ 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 15 տոկոսին,

3) ՄՄգ-ն (մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարը) հավասար է դրույքաչափի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսին, ընդ որում,

ա․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4,

բ․ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6,

գ․ 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդ միավորների հաշվարկով,

4) ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է (պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները հետևյալ համամասնությամբ)․

ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Տնօրեն 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը ՆԱԱ*2․62
2․ Վարչատնտեսական համակարգող 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը (վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում) ՆԱԱ*2․39
3․ Տնօրենի տեղակալ – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (առանձին ավագ դպրոցների համար՝ 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 18-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 2 հաստիքային միավոր` 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*2․17
Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ) – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (առանձին ավագ դպրոցների համար՝ 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12) դասարանների տարեկան միջին թվի դեպքում

– 1 հաստիքային միավոր` 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ 12) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

– 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում

Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով – 1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը

որտեղ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):

Ընդ որում, 9-ից մինչև 25 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 7-ից մինչև 16 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 6-ից մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,07 գործակիցը,

25-ից մինչև 47 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 16-ից մինչև 33 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 12-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,19 գործակիցը,

47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 33 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,29 գործակիցը։

բ․ հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. գլխավոր հաշվապահ – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (ևս 0,5 հաստիք՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում),

– 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․79
2․ տնտեսվար – 1 հաստիքային միավոր՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում
3. հաշվապահ – 0,5 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0.75 հաստիքային միավոր` 27 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33
4. գնումների համակարգող – 0,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում

Ընդ որում, 10 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի դրույքաչափի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 25 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 47 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ նաև 1,2 գործակիցը։

Գնումների համակարգողի հաստիքի բացայակության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնտեսագետի, հաշվապահի կամ որևէ այլ աշխատողի վրա, որոնք պետք է ունենան գնումների համակարգողի որակավորում։ Այդ դեպքում տվյալ աշխատողին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գնումների համակարգողի համար նախատեսված ամսական աշխատավարձի 33 տոկոսին։

Տնտեսապես արդյունավետ լինելու պարագայում հաստատությունը կարող է նաև չունենալ Գնումների համակարգողի հաստիք և ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն։

գ․ հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից՝ դրանով 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի հաստիքային միավոր, ընդ որում, երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 հաստիքային միավոր ՆԱԱ
2․ Լաբորանտ /յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում/ – 0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ
3. Դաստիարակչական
աշխատանքների կազմակերպիչ
– 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

– 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․54
4. Գրադարանավար – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ
5․ Հոգեբան – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13
6․ Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և այլն՝ ըստ ուղղվածության) – հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում ՆԱԱ*1․13

դ հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Տեսուչ` կադրերի գծով և/կամ Գործավար – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

– 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

– 1,5 հաստիքային միավոր` 18–ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

– 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․13
2․ Օպերատոր – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33

Ընդ որում, գործավարի կամ կադրերի գծով տեսուչի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար կադրերի գծով տեսուչի կամ գործավարի վրա։

ե․ հաստատությունում լաբորատորիաների և խմբակների կազմակերպման, աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1․ Բժիշկ

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

– 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33
2․ Բուժքույր

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

– 4 հաստիքային միավոր

– մարզադպրոցների դեպքում նաև՝ միաժամանակյա օգտագործվող մարզադահլիճների առավելագույն քանակից մեկով պակաս թվով

ՆԱԱ
3․ Դաստիարակ

/սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր դասարանի հաշվարկով ՆԱԱ
4․ Գիշերային դայակ կամ գիշերային դաստիարակ – 4 հաստիքային միավոր՝ մինչև յուրաքանչյուր 60 գիշերակացով սանի համար ՆԱԱ*1․13
5․ Հրահանգիչ-մեթոդիստ

/մասնագիտացված մարզադպրոցների դեպքում/

– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր մարզաձևի հաշվարկով ՆԱԱ*1․13
6․ Խմբակավար

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր տեսակի խմբակի հաշվարկով /լիազոր մարմնի հատատած խմբակների ձևավորման կարգին համապատասխան/ ՆԱԱ*1․13

զ հաստատությունում նյութատեխնիկական ապահովման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Պահեստապետ /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1․33
2. Վարորդ /ավտոմեքենայի առկայության դեպքում/ – 1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով,

– հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում՝ առկա ավտոմեքենաների քանակով, բայց ոչ ավելի քան 2 հաստիքային միավոր

ՆԱԱ
3. Տնտեսուհի կամ տնտեսվար /սննդով և/կամ գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ – 1 հաստիքային միավոր՝ մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,

– 2 հաստիքային միավոր՝ 100-300 գիշերակացով սովորողի դեպքում,

– 3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

ՆԱԱ

է հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Պարետ – 1 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր ննջասենյակային մասնաշենքի համար ՆԱԱ*1․13
2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ – 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/,

– 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/

ՆԱԱ
3․ Երաժշտական գործիքների նորոգող և/կամ լարող Ըստ ուղղվածության՝ համապատասխան հիմնավորմամբ և լիազոր մարմնի թույլտվության պարագայում
4. Հնոցապան /կաթսայատան առկայության դեպքում/ – ջեռուցման ժամանակաշրջանում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի,

– գիշերակացով երեխաների դեպքում՝ նաև 1 հաստիքային միավոր

5. Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

/ջեռուցման անհատական համակարգի դեպքում/

– ջեռուցման ժամանակաշրջանում 0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր հաստատությանը

ը հաստատությունում շենքերի (շինությունների) և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1. Պահակ – 4 հաստիքային միավոր ՆԱԱ
2. Այգեպան

/բացառությամբ ձմեռային ժամանակաշրջանի/

– 0.5 հաստիքային միավոր՝ 800-ից մինչև 2000 քառ.մ մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի առկայության դեպքում,

– 1 հաստիքային միավոր՝ 2000 քառ.մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի դեպքում

3. Հավաքարար – 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար /ընդ որում, երկհերթ ուսուցում կազմակերպվելու, գիշերակացով աշակերտների առկայությամբ և հատուկ դպրոցների դեպքում կիրառվում է 1,5 գործակիցը /,

– ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ.մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր

4. Սպասարկող վերելակի /շահագործվող վերելակի առկայության դեպքում/ – 0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը ՆԱԱ
5․ Լվացող-արդուկող /լվացքատան առկայության դեպքում/ – 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ
6․ Դերձակ /կոշկակար

/մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/

– 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

թ. Մասնագիտացված և հատուկ դպրոցներում սննդի տրամադրման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը դրույքաչափը
1.

Ավագ խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

– 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը ՆԱԱ*1․13
2․

Խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

– 1 հաստիքային միավոր` մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/

ՆԱԱ
3․

Խոհանոցի աշխատող

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

– 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

– 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքային միավորով ավելի/

ՆԱԱ

Ընդ որում, սույն գործակիցներում ու նորմատիվներում կիրառվող «սննդով սաներ ունեցող հաստատություններ» տերմինը վերաբերելի չէ «կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվող հաստատություններին

5) ՆԽթ-ն (նախակրթարանի խմբակների թիվը) հաշվարկվում է դասարանների տարեկան միջին թվի մեջ, ընդ որում, 3,5-ից 4 ժամյա ծրագրերի դեպքում՝ խմբակների թվի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը։ Նախակրթարանների դեպքում նախատեսվող հաստիքները վերաբերելի են միայն դաստիարակներին և նրանց օգնականներին։

6) ԲԼլ-ի (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի) չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատողների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի և 12 թվի արտադրյալին,

7) Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագրի» միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին համապատասխան,

8) Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերից օգտվող ընդգրկված ընտանիքների սովորողների /5-րդ և բարձր դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների,

9) ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում՝

ա էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

բ բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

գ․ այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

դ․ ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

ե․ աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

զ․ ներքին գործուղումների ծախսերը, որը հաշվարկվում է․

Երևան քաղաքից մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 36,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 100 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 250,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 200 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 306,0 հազ. դրամ,

Երևան քաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 424,8 հազ. դրամ,

Երևան քաղաքից 300 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունների համար՝ տարեկան 517,2 հազ. դրամ։

Ընդ որում, առանձին ավագ դպրոցների, ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, Երևան քաղաքից դուրս մասնաճյուղեր ունեցող հաստատությունների համար՝ նաև 1,3 գործակիցը։

Է․ կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով․

Դասարանների միջին
տարեկան թիվը
հասանելիք ֆիքսված հեռախոսակապի ընդամենը՝ տարեկան վճարը /հազ․ դրամ/
թիվը ամսական բաժանորդավճարը
/դրամ/
միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների ամսական սահմանաչափը /դրամ/
մինչև 9 1 4800 2000 81,6
9 և ավելի, սակայն 36-ից պակաս 2 4800 2000 139,2
36 և ավելի 3 4800 4000 220,8

Ընդ որում, գիշերակացով աշակերտների առկայությամբ հաստատությունների համար կիրառելի է 1,3 գործակիցը, և միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը կախված չէ ֆիքսված հեռախոսակապի թվից։

ը․ այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

թ գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,55 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,95 գործակիցը,

ժ լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է գործող լաբարատորիաներից օգտվող դասարանների թվով՝ ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով․

լաբորատորիան դասարանը նյութածախսի տարեկան
գումարը՝ ՀՀ դրամ
բնագիտություն 5 3,500
6 3,500
կենսաբանություն 7 7,500
8  8,000
9 9,500
10 13,000
11 9,500
12 7,500
քիմիա 7  3,260
8  3,260
9  3,260
10 3,260
11 24,000
12 7,100
Ֆիզիկա 7  350
8  350
9  350
10  700
11 1,000
12 400

ի․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ․ դրամ (յուրաքանչյուր տարի 1100 հազ․ դրամ) և տրվում է այն հաստատություններին, որոնք հարմարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում հաստատությանն ամրացված անշարժ գույքի հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների թվի առնվազն 1/3-ում,

լ․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը, որը հաշվարկվում է հաստատությունում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների միջին տարեկան թիվը բազմապատկելով 27,0 հազար դրամի,

խ․ տրանսպորտային միջոցների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է յուրաքանչյուր առկա տրանսպորտային միջոցի հաշվարկով առավելագույնը 177,8 հազար դրամ, սակայն ոչ ավելի, քան 1 տրանսպորտային միջոց, բացառությամբ հատուկ և մասնագիտացված ուսումնական հաստատությունների, որոնց տրանսպորտային նյութերի համար նախատեսված ծախսերը ըստ տրանսպորտային միջոցների տեսակի և քանակը (ըստ հիմնավորման) ենթակա է համաձայնեցման հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմնի հետ,

ծ․ համազգեստի համար նախատեսված ծախսերը /մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/, որը որոշվում է համազգեստի 1 համակազմի վերջին տարվա փաստացի ձեռքբերման գնի /ավելացված 5 տոկոսի չափով/ և տարեկան սովորողների տարեկան միջին թվի արտադրյալով,

կ․ այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 185900-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

3․ Սահմանել, որ

1) մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն՝ ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ կիրառելով 0,7 գործակիցը։

2) հաստատության տնօրենը (իսկ վարչատնտեսական առանձնացված կառավարման անցած դպրոցների համար՝ վարչատնտեսական համակարգողը) տարեկան ծախսերի նախահաշիվները և հաստիքացուցակները կազմելիս պետք է առաջնորդվի սույն ֆինանսավորման գործակիցներով և նորմատիվներով՝ նկատի ունենալով, որ.

ա․ թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն հավելվածով հաշվարկված գումարի մեծությունը,

բ․ հաստատությունում տարաբնույթ ծրագրեր իրականացվելու դեպքում սույն գործակիցներ ու նորմատիվներից տարբերվող ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքներ թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ,

գ․ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատությունը կարող է տվյալ ծախսատեսակի համար հաշվարկված ֆինանսական միջոցների սահմաններում ձեռք բերել ծառայություններ և աշխատանքներ՝ առնվազն պահպանելով քանակական և որակական ցուցանիշները,

3) ԲԼլ-ն (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, Սգ-ն սննդի գումարը, Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարները, Դծ-ում (համադպրոցական ծախսերում) ներառված լաբարատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել