Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար․ ԱՍՀՆ

2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝

🔽ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ հարմարեցումներ),

🔼ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),

🔼բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),

🔼աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող և այլն)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել