Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 5-ի որոշմաբ Էդգար Մանասյանին առաջարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոն։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Էդգար Մանասյանին առաջարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քրեական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»: