Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը տեսանյութ է հրապարկել՝ նշելով, որ բեռնատար ավտոմեքենայի վարորդը շփոթել էր ճանապարհը և հայտնվել Աբովյան փողոցում՝ վնասելով տոնական լուսավորությունը։
«Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում բեռնատարը դուրս է բերվել արգելված գոտուց, իսկ լուսավորությունը՝ վերականգնվել»,-նշված է հայտարարության մեջ։