Առաջարկվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է հեղինակել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Առաջարկները քննարկվել են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով առաջարկվում է միջդատական վարույթի մասով քրեական էլեկտրոնային ինստիտուտի գործողության մեջ դնելու ժամկետը մեկ տարով հետաձգել: Նախագծով առաջարկվում է հետաձգել նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման փուլում մինչեւ 2024 թ. հունվարի 1-ն առկա եւ քննվող գործերի հակակոռուպցիոն հավելվածում առկա գործերի քննությունը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը:

Հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել