Հովակիմ Հովակիմյանն ազատվել է նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից

Նախագահ Վահան Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին կարգադրություն է ստորագրել․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԺՈ-46-Ա որոշումը.

Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ 2022 թվականի դեկտեմբերի 9-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 01-7-Ղ1-1) պաշտոնից»,-նշվում է կարգադրության մեջ:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել