Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որով նշանակում է կատարել։
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Արման Սարիբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշվում է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: