Հորդորում ենք ձեռնպահ մնալ դատական իշխանության կայացրած ակտերի վերաբերյալ անհիմն գնահատականներ տալուց. պարզաբանում

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սնանկության դատարանը թույլատրել է «Դավինչի» ՍՊԸ-ի տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել այն պարագայում, երբ քրեական վարույթով, քննիչի որոշմամբ, կալանք է դրված այդ գույքերի վրա:

ՀՀ սնանկության դատարանը հարկ է համարում պարզաբանել, որ նշված որոշման կայացման պահին այդ գույքերի նկատմամբ քննիչի կողմից կալանք կիրառված լինելու մասին տեղեկություն դատարանին հայտնի չի եղել։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ դատական իշխանության կայացրած ակտերի վերաբերյալ անհիմն գնահատականներ տալուց:

Նշենք, որ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

««Դավինչի» տուրիստական ընկերության տնօրենի և աշխատակիցների հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիներին տեղեկացնեմ, որ թիվ ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով Դատարանը 16.11.2022 թվականի որոշմամբ բավարարել է ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը և թույլատրել է ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար բանկում գրավադրված՝ տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել։ Նշված վաճառքի գործընթացն ապօրինի է, քանի որ քրեական վարույթով քննիչի որոշմամբ կալանք է դրված այդ գույքերի վրա, ինչի մասին տեղեկացված է եղել նաև սնանկության գործով կառավարիչը։ Ինձ լիազորած 20 տուժողների անունից նշված ապօրինության կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, մյուս տուժողներն իրենց օրինական շահերը պետք է ներկայացնեն ինքնուրույն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել