«Whatsapp» հավելվածի և «Zoom» ծրագրի միջոցով խոշոր չափի հափշտակություն է կատարվել. ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում «Tesla-X» կազմակերպության աշխատակիցներ ներկայացած անձանց կողմից նախնական համաձայնությամբ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով «Whatsapp» հավելվածի և «Zoom» ծրագրի միջոցով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի. Բ.-ի հետ կապ հաստատելու և վերջինիս դիտավորությամբ մոլորության մեջ գցելու, ի սկզբանե նպատակ չունենալով կատարելու իրենց խոստումները, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտ ստանալու կեղծ երաշխավորությամբ իրենց կողմից բացված հաշվին տարբեր ժամանակներում, ընդհանուր՝ 792․600 ՀՀ դրամ գումար Ի․Բ.-ից հափշտակելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել