ԱՍՀՆ-ն վերահայտարարել է դրամաշնորհային մրցույթներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մրցույթները՝ ստորև

«Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Միջոցառման շրջանակում կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն կտրամադրվի 1050 շահառուի։ Դրամաշնորհային ծրագիրը ներառում է նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3BpR9jF

 Հայտերն ընդունվում են դեկտեմբերի 23-ը ներառյալ:

«18 տարին լրացած անձանց ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ» ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Միջոցառման շրջանակում նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգրված անձանց կտրամադրվի ցերեկային խնամք և սնունդ՝ անհատական սոցիալական ծրագրի համաձայն․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 1200 շահառուի։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3BnAgGq

Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 23-ը ներառյալ։

«Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականին նախատեսվում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել 100 շահառուի։ Դրանք կներառեն՝ 90 օրով կացարանի տրամադրում ընդհանուր տիպի ժամանակավոր օթևանում, բնաիրային աջակցություն, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FEkuJK

Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 29-ը ներառյալ։

Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել