Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի թափուր պաշտոնում Ժենյա Նազարյանին առաջարկվել է իր թեկնածությունը:
ԲԴԽ որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Ժենյա Նազարյանին առաջարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորի թափուր պաշտոնի տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»: