Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ․ ՊՆ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել