17․977․000 դրամ է հատկացվել սեպտեմբերի 13-ի հրետակոծության հետևանքով Ջերմուկ համայնքի տուժածներին

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ  1468-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված 50․000․000 դրամ գումարից 17․977․000 դրամը, որպես փոխհատուցում, շահառու ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված համաձայնագրերի հիման վրա, հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի հրետակոծության հետևանքով մարզի Ջերմուկ համայնքի տուժածներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել