Այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները․ Նազելի Բաղդասարյանը

Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունավետ պաշտոնավարում եւ բարի ծառայություն եմ մաղթում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել