Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։
Գործարկվելու են բնակավայրի շչակները:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։