Հույս ունեմ, որ առաջիկայում ստիպված չեմ լինի անվանական նշել այն դպրոցները և տնօրեններին, որոնք խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց․ պատգամավոր

Մարզերից մեկից հաշմանդամություն ունեցող երեխայի մի ծնող ինձ դիմել էր խնդրանքով, որ օգնեմ երեխայի համար դպրոցում ապահովեն խելամիտ հարմարեցումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Գրությամբ առաջարկել էի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Պատասխան գրություն եմ ստացել, որի բովանդակությունը այդքան կարևոր չէ, որքան դրան կցված գրությունը: Իսկ դա ոչ ավել, ոչ պակաս ծնողի բացատրագիրն է՝ ձեռքով գրած, առ այն, որ նա դպրոցից բողոք պահանջ չունի:

Դպրոցների հարգելի և հնարամիտ տնօրեններ, հաշմանդամություն ունեցող երեխան և նրա ծնողը միշտ կարող են ունենալ պահանջներ ձեզանից և բոլոր պատասխանատուներից, ովքեր պարտավոր են օրենքով սահմանված կարգով ապահովել խելամիտ հարմարեցումներ կրթության կազմակերպման համար:

Հույս ունեմ, որ առաջիկայում ստիպված չեմ լինի անվանական, հասցեական և հրապարակային նշել այն դպրոցները և տնօրեններին, որոնք խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել