Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․ Ս․-ի անվամբ քաղաքացի Խ․ Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
Արդյունքում՝ կալանավորի համար բերված վերարկուի ձախ կողմի վերևի գրպանից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթ, որում առկա են եղել ընդհանուրը 4․0 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։