Ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի չստորագրած փաստաթղթերի մշակման գործընթացը. Լիլիթ Մինասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչ փուլում է Երեւանում ընթացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի կողմից չստորագրված փաստաթղթերի մշակման գործընթացը եւ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով փաստաթղթերի մշակման գործընթացը շարունակվում է, եւ Հայաստանն ակնկալում է, որ պետք է դրանցում արձանագրվեն այն իրադարձությունները, որոնք իրականում տեղի են ունեցել: Այսինքն` պետք է տեղի ունենա փաստի արձանագրում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաեւ դրանից բխող գործողությունների ձեռնարկում է անհրաժեշտ:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել