Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեկտեմբեր ամսին չի բացառվում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Որևիցե ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- ասաց Սիմոնյանը։