Կատարվեց հոգեհանգիստ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի. Մայր Աթոռ

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել